‘Մոլդովա. Դեմ և կողմ՝ եվրաասոցացմանը’

1000

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հանրահավաքներ են անցկացնում ԵՄ-ի հետ ասոցացման կողմնակիցներն ու հակառակորդները:

Խորհրդարանի շենքի մոտ իշխող դաշինքի մեջ մտնող կուսակցությունները հանրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն ԵՄ-ի հետ համաձայանգրի վավերացման: Իսկ խորհրդարանի դիմացի պուրակում հանրահավաքի են հավաքվել վավերացման հակառակորդները:

Մոլդովայի խորհրդարանն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի ընթացքում նախատեսվում է վավերացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Դրա համար անհրաժեշտ է 53 քվե: Իշխող եվրոպամետ դաշինքն ունի 54 ձայն:

Մոլդովան և Վրաստանը հունիսի վերջին Բրյուսելում ստորագրեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է մուտք ԵՄ ազատ առևտրի գոտի:

Երկրի ամենամեծ ընդդիմադիր՝ Մոլդավայի Հանրապետության կոմունիստական կուսակցությունը, որ 101 հոգանոց խորհրդարանում ունի 34 մանդատ, ավելի վաղ արդեն հայտարարել է, որ չի քվեարկելու համաձայնագիրը վավերացնելու օգտին, քանի որ այդ համաձայնագիրը բացասաբար կազդի երկրի տնտեսական զարգացման վրա: Վավերացման դեմ են հանդես գալիս նաև երեք սոցիալիստ պատգամավորներ և «Վերածնունդ» կուսակցությունը՝ նունյնպես երեք մանդատով: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանյան դատարանը հեռակա կարգով կալանել է Դնեպրոպետրովսկի նահանգապետին’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում սկսվել է օգտատերերի նկատմամբ Facebook-յան գիտափորձի հետաքննությունը’