‘Մոլորակի ամենատարեց տղամարդը 112-ամյա ամերիկացին է’

919

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ մոլորակի ամենատարեց տղամարդ է ճանաչվել Նյու Յորք նահանգի բնակիչ, 112-ամյա Սալուստիանո Սանչես-Բլասկեսը: Նա ամենատարեցն է ճանաչվել այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին վախճանվել է 117-ամյա ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան:

Սանչես-Բլասկեսը ծնվել է 1901 թ. հունիսի 8-ին իսպանական մի գյուղակում: 17 տարեկան հասակում ավագ եղբոր և ընկերների հետ տեղափոխվել է Կուբա, որտեղ սկսել է զբաղվել շաքարեղեգնի մշակմամբ: 1920-ին տեղափոխվել է ԱՄՆ և աշխատել  Կենտուկի նահանգի ածխահանքերում, ապա տեղափոխվել է Նյու Յորք նահանգ, ուր և ապրում է մինչ օրս: Սանչես-Բլասկեսն ունի երկու զավակ, յոթ թոռ, 15 ծոռ և հինգ ծոռնորդի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Իր երկարակեցությունը Սանչես-Բլասկեսը բացատրում է նրանով, որ ամեն օր ուտում է մեկ բանան և ընդունում է բժշկի նշանակած բոլոր դեղերը: Սակայն նրա դստեր կարծիքով՝ հոր երկարակեցության գաղտնիքն այն է, որ նա անկախ ու համառ մարդ է, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոչ վերջնական, բայց հաղթանակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը առաջարկում է դատապարտյալներին ներգրավել նոր բանտերի շինարարության աշխատանքներում’