‘Մոմավառություն Բաթումիում՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի’

959

Հունվարի 21-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի՝ իրականացնում էին մոմավառություն: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, իրենց հերթին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը երախտագիտության խոսք ասացին հավաքվածներին` վերջիններիս կողմից ցուցաբերված հոգևոր աջակցության և կարեկցանքի համար:

Նախորդ հոդվածը‘ԵՄ փոխնախագահին մտահոգում է հրեաների «ելքի» հեռանկարը’
Հաջորդ հոդվածը‘Կոստանյան. ՌԴ սահմանապահները պարտավոր էին հանձնել Պերմյակովին (Տեսանյութ)’