‘Մոյեսը կփոխարինի Մակլարենին «Նյուքասլ»-ում’

1330

«Նյուքասլ»-ի ղեկավարությունը մտադիր է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենին, հայտնում է The Telegraph-ը:

Հաղորդվում է, որ «ՄՅՈՒ»-ի և «Էվերտոն»-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հետաքրքրված է «Նյուքասլ»-ում աշխատելու տարբերակով:

«Նյուքասլ»-ն էլ տեղյակ է աշխատանքի նկատմամբ նրա հետաքրքրության մասին: Ակումբում կարծում են, որ շոտլանդացին կկարողանա ավելի լավ աշխատել, քան Մակլարենը:

Սպասվում է, որ մոտ օրերի ընթացքում Մակլարենը կհեռացվի «Նյուքասլ»-ից, և նրան կփոխարինի Մոյեսը:

Նախորդ հոդվածը‘ «Ռեալ»-ը հատել է մրցաշրջանում 100 գոլի սահմանը’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման ժամկետն ավարտվել է’