‘Մոյես. «Ինձ աշխատանքից ազատելուց հետո բոլորը գովաբանում էին Լուի վան Գալին»’

1023

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Լուի վան Գալը չի մնա իր պաշտոնում, եթե թիմը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր չնվաճի:

-«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն ունենա: Սա Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ է, եթե ոչ ավելի բարձրակարգ: Այժմ Լուի վան Գալը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ինձ աշխատանքից ազատելուց հետո բոլորը գովաբանում էին Լուի վան Գալին՝ երկրպագուները, ֆուտբոլային հանրությունը, լրագրողները: Հիմա շատերն ասում են, որ նա կարող է կորցնել աշխատանքը: 

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելիս պետք է պատրաստ լինել նման զարգացումների և լրատվամիջոցների ուշադրությանը: Ես դեռ մտածում եմ, որ այն մարդն էի, ով պետք էր թիմին,-Մոյեսի խոսքը մեջբերված է «Four-Four-Two»-ից:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայում կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստը գնդակահարել է մրցավարին’
Հաջորդ հոդվածը‘Լուիս. «Համոզված եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մոուրինյուի թեկնածությունը »’