‘Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը լքում են Ֆրանսիան’

729

Ֆրանսիացի աստղերը հետևում են Ժերար Դեպարդյեի օրինակին և մեկը մյուսի ետևից հեռանում են երկրից: Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին և նրա ամուսինը՝ ֆրանսիացի կինոդերասան Վենսան Կասելը, որոշել են Փարիզից տեղափոխվել Ռիո դե Ժանեյրո: Լրագրողներից շատերը նրանց մեկնումը կապում են հարուստների համար սահմանված հարկի հետ, որը «հինգերորդ հանրապետության» Սահմանադրական դատարանն արդեն իսկ ճանաչել է երկրի հիմնական օրենքին չհամապատասխանող: Աստղային զույգը, սակայն, հավաստիացնում է, թե իրենց շատ է հրապուրում Բրազիլիան: Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նույնպես մտադիր է հեռանալ հայրենիքից և տեղափոխվել Լոնդոն, ուր և նախատեսում է փոխադրել իր կապիտալը: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սարկոզին մտադիր էր վերջնականապես հեռանալ Ֆրանսիայից դեռևս ամռանը: Այդ մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնք ոստիկանությունը հայտնաբերել է անցյալ տարվա հուլիսին քաղաքական գործչի նստավայրում  խուզարկություն անցկացնելուց հետո:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի կին զինծառայողներն այսուհետ կարող են կռվել’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգում է ՄԻՊ-ը. Երևանի քաղաքապետարանը ապօրինի գումարներ է պահանջում քաղաքացիներից’