‘Մոնղոլիայում նշվել է Չինգիզ խանի 850-ամյակը’

897

Մոնղոլիայում պետական մակարդակով նշել են մոնղոլական կայսրության հիմնադիր, աշխարհակալ Չինգիզ խանի ծննդյան 850-ամյակը։

Ավելի վաղ Մոնղոլիայի խորհրդարանը չեղյալ էր հայտարարել Մոնղոլիայի ժողովրդական հանրապետության հռչակման օրը, որը նշվում էր նոյեմբերի 26-ին, և

նոյեմբերի 14-ը հայտարարել է Չինգիզ խանի օր։

Մայրաքաղաք Ուլան Բատորում ծաղկեպսակներ են դրվել Չինգիզ խանի հսկայական արձանի պատվանդանին, իսկ նախագահի պալատում Մոնղոլիայի մի խումբ անվանի քաղաքացիներ պարգևատրվել են Չինգիզ խանի շքանշանով։

Նախորդ հոդվածը‘Խորխե Օռիկոն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. «Ժառանգությունում» ԲՀԿ-ի առաջարկի վերաբերյալ մի քանի մոտեցում կա’