‘Մոնղոլիան դարձավ ԵԱՀԿ 57-րդ անդամը ‘

833

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը նոյեմբերի 21-ին հայտարարել է ԵԱՀԿ-ին Մոնղոլիայի անդամակցության մասին: Մոնղոլիայի անդամակցության վերաբերյալ որոշումն ընդունվել է կոնսենսուսով:

«ԵԱՀԿ-ի ողջ ընտանիքի անունից ողջունում եմ Մոնղոլիայի անդամակցությունը մեր կազմակերպությանը: Այն երկար ժամանակ եղել է ԵԱՀԿ-ի համագործակցության գործընկեր Ասիայում: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է այդ երկիրն իր արժանի տեղը գրավելու Եվրատլանտյան և Եվրասիական անվտանգության համակարգում»,- Գիլմորը` շեշտելով, որ Մոնղոլիայի անդամակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է ԵԱՀԿ-ի գործունեության կարևորությունը:

Մոնղոլիան դառնում է ԵԱՀԿ 57-րդ անդամ պետությունը: Դեկտեմբերի 6-ին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդում այն պաշտոնապես կստանձնի իր տեղը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Հիշեցնենք, որ Հայաստանն անդամակցել է ԵԱՀԿ-ին 1992թ-ի հունվարի 30-ին: Մեր երկիրը ստորագրել և վավերացրել է կազմակերպության գործունեության համար առանցքային համարվող Հելսինկյան եզրափակիչ ակտը և «Նոր Եվրոպայի համար» փարիզյան խարտիան:

Նախորդ հոդվածը‘Սան Ֆրանցիսկոյի փողոցներում նուդիստներին օրենքից դուրս են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում առաջին անգամ չի նշվի «Վարդերի հեղափոխության» տարեդարձը’