‘«Մոնպելյեյի» նախագահ. Մարադոնայի հետ բանակցությունները բարդակ են հիշեցնում’

913

Ֆրանսիական «Մոնպելյեյի» նախագահ Լուի Նիկոլենը հայտարարել է, որ Դիեգո Մարադոնան ակումբի կողմից այլեւս չի դիտարկվում որպես թիմի նոր գլխավոր մարզիչի թեկնածու:

«Մարադոնան ակումբում չի լինի: Ինձ թվում է, որ այս գործում չափից դուրս շատ միջնորդներ են խառնված: Ես արդեն շփվել եմ Մարադոնայի յոթ կամ ութ գործակալի հետ:

Այդ ամենը բարդակ է հիշեցնում ու դրանից իմ գլուխը նույնիսկ պտտվում էր: Ես կանգնեցնում եմ բոլոր բանակցությունները»,- Նիկոլենի խոսքն է մեջբերում Sport 365-ը:

Նախորդ հոդվածը‘Հայտնիների պատմական նմանակները (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ կառավարման պետական համալսարանի՝ կաշառակերության մեջ կասկածվող ռեկտորին ազատել են աշխատանքից’