‘Մոուրինյոյի առաջարկը դուր չի եկել Ֆլորենտինո Պերեսին’

793

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ակումբ հրավիրել թիմի նախկին ավագ Ֆեևնանդո Հիերոյին, տեղեկացնում է Sport.es-ը:

Պորտուգալացի մասնագետը գտնում է, որ վերջին տարիներին «Արքայական ակումբը» կորցրել է հեղինակությունը իսպանական ֆուտբոլային չինովնիկների մոտ, ՈւԵՖԱ-ում եւ ՖԻՖԱ-ում: Նա վստահ է, որ «Ռեալը» այդ առումով զիջում է «Բարսելոնային»: Մոուրինյոն Հիերոյին համարում է «Ռեալի» համար խարիզմատիկ անձնավորություն եւ չի կասկածում, որ վերջինս կկարողանա փոխել «Ռեալի» շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը:

Սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրականապես մերժել է Մոուրինյոյի առաջարկը, քանի որ Հիերոյի հետ լարված հարաբերություններ ունի: Պերեսը ավելի շատ հակված է թիմ հրավիրել «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմին:

Հիշեցնենք, որ Հիերոն նախկինում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ «Մալագայում» զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Այս պահի դրությամբ ծրագրված հանդիպումներ օրակարգում չկան’
Հաջորդ հոդվածը‘Ոստիանության նոյեմբերի 22-ի օպերատիվ ամփոփագրից’