Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վերոնայի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ հռոմեական ակումբը կրեց առաջին պարտությունը՝ 2։3։
«Ռոման» 36-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն հետագայում «Վերոնան» կարողացավ երկու գոլ խփել, իսկ 58-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց դաշտի տերերի սերբ կիսապաշտպան Իվան Իլիչը։ Դրանից 5 րոպե անց «Վերոնայի» հաղթական գոլը խփեց իտալացի պաշտպան Մարկո Ֆարաոնին։
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինամն դուրս եկավ 66-րդ րոպեին, երբ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն արդեն պարտվում էր 2։3 հաշվով։
«Ռոման» 9 միավորով չորրորդ տեղում է, «Վերոնան» բարձրացավ 14-րդ տեղ՝ 3 միավոր։
Հռոմի «Լացիոն» տանը խաղաց «Կալյարիի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։
«Լացիոն» 7 միավորով 7-րդն է, «Կալյարին» 18-րդն է՝ 2 միավոր։
Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր
«Վերոնա» — «Ռոմա»՝ 3։2 (տեսանյութ)
Անտոնին Բարակ, 49, Ջանլուկա Կապրարի, 54, Մարկո Ֆարաոնի, 63 — Լորենցո Պելեգրինի, 36, Իվան Իլիչ, 58, ինքնագոլ
«Լացիո» — «Կալյարի»՝ 2։2 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 45, Դանիլո Կատալդի, 83 — Ժոաո Պեդրո, 46, Բալդե Կեյտա, 62
Հեռացում՝ Գաբրիել Ցապա («Կալյարի»), 90+3, երկրորդ դեղին քարտ