‘Մոուրինյոյի համար պարզ է, թե ում կհանձնեն «Ոսկե գնդակը»’

745

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Այաքսի» հետ հանդիպումից հետո (4:1) կայացած մամուլի ասուլիսում նշել է. որ գոհ է իր ակումբի երիտասարդ սաների խաղից եւ ընդգծել, որ իր համար պարզ է, թե ում կհանձնեն «Ոսկե գնդակը»:

Երբ Մոուրինյոյին հարցրել են, թե արդյոք Ռոնալդուն արժանի է ստանալ «Ոսկե գնդակը», պորտուգալացին պատասխանել է. «Բոլորը քվեարկել են: Երբ ֆուտբոլում ազդեցիկ մարդիկ խոսում են, նախօրոք հայտարարում, թե ում օգտին են քվեարկելու, եւ որոշակի քարոզարշավ են տանում, ապա պարզ է դառնում, թե ով կնվաճի մրցանակը»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակի երեք հավակնորդներն են Մեսին, Ռոնալդուն եւ Ինյեստան:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Իրի անձի պաշտամունքը ԿԺԴՀ-ին 120 միլիոն դոլար է արժեցել ‘
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկացի մերկապարուհին պարել է մետրոյի գնացքում. Նրա կարծիքով՝ տրանսպորտում բացակայում է անվտանգությունը (տեսանյութ)’