‘Մոուրինյոն անհանգստացած է թիմի կիսապաշտպանի համար’

2217

Ժոզե Մոուրինյոն անհանգստացած է, որ թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին կարող է լքել թիմը: 

«Ես անհանգստացած եմ, որ Ֆելաինին կարող է լքել թիմը: Սակայն ես այս իրավիճակում ոչինչ չեմ կարող անել: Խաղացողի և ակումբի ղեկավարության միջև բանակցություններ են գնում: Ես չեմ մասնակցում նման հարցերին: 

Երկու կողմերին էլ հարգում եմ: Խաղացողն իրավունք ունի տնօրինել իր ապագան այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ինձ մնում է միայն սպասել ու հուսալ, որ կողմերը փոխհամաձայնության կգան» — պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:

Նախորդ հոդվածը‘Բաթումիում հյուրանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր – Aliq.ge’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին 4-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին ‘