‘Մոուրինյոն աշխատանքի առաջարկ է ստացել Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիայից’

1073

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխատանքի առաջարկ է ստացել Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Պորտուգալացի մասնագետը կարող է գլխավորել Սիրիայի հավաքականը: Առաջարկված պայմանագրի համաձայն` Մոուրինյոյի առջև խնդիր կդրվի ազգային թիմի գլխավորությամբ նվաճել աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգիր:

Հիշեցնենք, որ մասնագետը չի աշխատում 2015 դեկտեմբերից: Տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկա մրցաշրջանում նա կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները դեմ են Գյոտցեի վերադարձին ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Շուտով կվերացնենք անընդհատ կրկնվող սխալները» ‘