‘Մոուրինյոն «բարեւներ» է փոխանցել’

825

Մադրիդի «Ռեալի» երկրորդ մարզիչ Այտոր Կարանկան «Ատլետիկի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է լրագրողներին առավել հետաքրքրող մեկ հարցի:

«Ժոզե Մոուրինյոն ինձ խնդրել է փոխանցել, որ պարզապես երջանիկ է, որ չի ճանաչվել 2011/12 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության լավագույն մարզիչ: Այս թեմայով ուրիշ ասելիք չկա: Կրիշտիանու Ռոնալդուն իրեն նույնպես նորմալ է զգում, հավանաբար, նա վաղը հիմնական կազմում կխաղա»,- Կարանկայի խոսքն է մեջբերում Sport.es-ը:

 Հիշեցնենք, որ օրերս Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կողմից կատարված հարցման արդյունքներով 2011-2012 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, իսկ լավագույն մարզիչ` Պեպ Գվարդիոլան: Ոչ Մոուրինյոն, ոչ Ռոնալդուն որեւէ անվանակարգում տեղ չէին գտել:

Նախորդ հոդվածը‘Ավանակը կառաջադրվի Էկվադորի նախագահական ընտրություններում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Արման Բաբաջանյանը թիկնապահներո՞վ է շրջում’