‘Մոուրինյոն եւ երեք «քրջոտ ոչխարները»’

784

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վիրավորել է ամենահեղինակավոր իսպանական մարզական պարբերականի` Marca-ի լրագրողին: Marca-ի ռադիոընկերության ուղիղ եթերում լրագրողի այն հարցին, թե երբ է հրաժարական տալու «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից, Մոուրինյոն պատասխանել է.

«Ֆուտբոլային աշխարհում ես եւ իմ տղաները գտնվում ենք գագաթում: Իսկ դու լրագրողական աշխարհում կեղտ ես: Դու անտիմադրիդիստ ես, անտիմոուրինիստ, եւ միշտ սադրիչ ու բացասական հարցեր ես տալիս: Ինձ ասել էին, որ դու շան որդի ես, բայց չէի պատկերացնում, որ այդ աստիճան… Քո աղբյուրները ստուգի եւ մտածի, թե ինչ ես խոսում: «Ռեալի» հանդերձարանում 21 մարդ կա, որոնք աջակցում են ինձ, եւ միայն երեք քրջոտ ոչխար են ինձ հակաճառում»,- նշել է ֆուտբոլային աշխարհի լավագույն մասնագետներից մեկը:

Բնականաբար, իսպանական մամուլը չափազանց բուռն է արձագանքել Մոուրինյոյի այս բռնկմանը` հատկապես «երեք քրջոտ ոչխար» արտահայտոթյանը: Ենթադրվում է, որ Մոուրինյոն նկատի է ունեցել Իկեր Կասիլյասին, Սերխիո Ռամոսին եւ Մեսութ Օզիլին:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը խաբել է ԱԺ-ին. նախազգուշացնող նշաններ պետք է լինեն ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ահաբեկիչ է հռչակել Լիբանանի նախկին նախարարներից մեկին’