‘Մոուրինյոն խաչ է քաշում Տորեսի եւ Խուան Մատայի վրա’

787

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը եւ կիսապաշտպան Խուան Մատան չեն տեղավորվում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագա ծրագրերի մեջ, հաղորդում է Marca-ն:

Պորտուգալացի մասնագետը լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խնդրել է տրանսֆերի հանել այդ երկու ֆուտբոլիստներին եւ նրանց վաճառքից գոյացած միջոցներով նոր խաղացողներ գնել:

Իսկ նոր խաղացողների առումով Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը առաջին հերթին խնդրել է ձեռք բերել  «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին: Վերջինիս նկատմամբ մեծ է հետաքրքրությունը այլ գրանդ ակումբների՝ «Յուվենտուսի» եւ «Արսենալի» կողմից, այդ իսկ պատճառով Մոուրինյոն ցանկանում է անմիջապես նրա հետ բանակցություններ սկսել:

Բացի Յովետիչից, լոնդոնյան ակումբը եւս մի քանի ֆուտբոլիստի է ցանկանում ձեռք բերել. Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Անդրե Շյուրլեին, «Պորտուի» պաշտպան Էլիակիմ Մանգալին, «Ռոմայի» կիսապաշտպան դե Ռոսիին եւ «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոյին:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը չգիտի, որ եղբայրը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանի «քաջագործությունների» ժամանակագրություն ‘