‘Մոուրինյոն համամիտ է Վենգերի հետ «Ոսկե գնդակի» հարցում’

980

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ համամիտ է «Արսենալի» իր գործընկեր Արսեն Վենգերի՝ «Ոսկե գնդակի»հարցում։ Հիշեցնենք, որ Վենգերը կարծում է՝ այդ մրցանակաբաշխությունը չափազանց մեծ ուշադրություն է հատկացնում անհատներին՝ առանց բավարար չափով նշանակություն տալու թիմային հաջողություններին։

«Կարծում եմ՝ Վենգերն իրավացի է և հետաքրքիր բան է ասել. նա դեմ է «Ոսկե գնդակին», և ես կարծում եմ, որ նա ճիշտ է։ Այժմ այնպիսի պահ է, որ ֆուտբոլը մի փոքր կորցնում է իր թիմայնությունն ու ավելի շատ սևեռվում անհատների վրա:

Մենք միշտ փնտրում ենք անհատական վարպետություն, այն ֆուտբոլիստին, ով ավելի շատ է վազում, բայց եթե դու մի խաղում վազել ես 11 կմ, իսկ ես՝ միայն 9, ապա մի՞թե դա նշանակում է, որ դու ավելի շատ աշխատանք ես կատարել։ Գուցե ո՞չ։ Գուցե իմ ինը կմ-ն ավելի՞ կարևոր է, քան քո 11-ը»,-ասել է Մոուրինյուն «Daily Telegraph» պարբերականին։

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Կարլոսի՝ Չեմպիոնների լիգայի խորհրդանշական թիմում ընդգրկված չեն Մեսսին ու Ռոնալդուն ‘
Հաջորդ հոդվածը‘Քիմ Քարդաշյանը եւ Դաշնակցությունը’