Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

263

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է զբաղեցնել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է Տիտեի հրաժարականից հետո, հաղորդում է Sport.es-ը։

59-ամյա մասնագետը մտադիր է մինչեւ վերջ կատարել պայմանագիրը հռոմեական ակումբում։

Ավելի վաղ «Պորտուի» նախկին ֆուտբոլիստ Կառլոս Ալբերտոն հայտարարել էր, որ Մոուրինյոն իրեն առաջարկել է աշխատել Բրազիլիայի հավաքականում՝ իր մարզչական շտաբում։

Բրազիլիայի հավաքականը գլխավորելու առաջարկը մերժել էին նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանը։

Նախորդ հոդվածըԲրազիլացի սենատորը պահանջել է ԱՄՆ-ից վերադարձնել Բոլսոնարուին
Հաջորդ հոդվածըԱրցախը ՀՀ-ից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագծի վթարման պատճառով Արցախում հովհարային անջատումներ կլինեն