Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել «Էվերտոնը»

383

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյան մերժել է «Էվերտոնի» առաջարկը՝ չցանկանալով գլխավորել լիվերպուլյան այդ թիմը, հաղորդում է The Telegraph-ը։

Անգլիական ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է իսպանացի Ռաֆայել Բենիտեսին։

Ավելի վաղ Մոուրինյոն խոստովանել էր, որ մերժել է «Միլանին», քանի որ ժամանակին եղել է միլանյան «Ինտերի» գլխավոր մարզիչը։ Նա նաեւ ասել էր, որ երբեք չի գլխավորի նաեւ հռոմեական «Լացիոն»։ Պատճառը «Ինտերի» եւ «Ռոմայի» նկատմամբ հարգանքն է։

Նախորդ հոդվածը«Էվերտոնը» հեռացրեց Ռաֆայել Բենիտեսին
Հաջորդ հոդվածըATP․ Անհամբեր սպասում ենք Ջոկովիչի վերադարձին