‘Մոուրինյոն հրաժարվում է խոսել Մատիչի հեռացման մասին’

886

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ հրաժարվել է մեկնաբանություն տալ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի` «Բյորնլիի» հետ խաղում (1:1) Նեմանյա Մատիչի ստացած կարմիր քարտի վերաբերյալ: Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ Էշլի Բարնսի կոպիտ խաղին պատասխանելու համար, իսկ վերջինս անպատիժ մնաց:

«Եթե ես ասեմ, թե ինչ եմ մտածում տեղի ունեցածի վերաբերյալ, ինձ համար վատ կլինի: Չեմ կարող խոսել, քանի որ չեմ ցանկանում ինձ համար խնդիրներ ստեղծել: Գիտեմ, որ ինձ հետ անախորժություններ կլինեն, եթե իմ դիրքորոշմն արտահայտեմ»,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:

Նախորդ հոդվածը‘Մարտական հենակետում զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Ռուսաստանում. Հոսպիտալացվել են ՀՀ քաղաքացիներ’