‘Մոուրինյոն չի ընդունում Ֆաբրեգասի հասցեին հնչեցրած քննադատությունը’

797

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է իր թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին: Նշենք, որ վերջերս բրիտանական լրատվամիջոցների կողմից իսպանացի ֆուտբոլիստը հաճախ է քննադատությունների արժանանում գոլային փոխանցումների պակասի պատճառով:

«Երբ ոմանք գրում են, որ Ֆաբրեգասն իջեցրել է իր խաղամակարդակը, հիմնվելով գոլային փոխանցումների նվազեցման վրա, ցանկանում եմ նշել, որ այդ ցուցանիշը չի գնահատվում այնպես, ինչպես գոլերի քանակը: Կարծում եմ՝ Ֆաբրեգասն արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա մեծ նշանակություն ունի մեր թիմի համար»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Նախորդ հոդվածը‘100-ամյակը առանց ռեժիմի շարժումը պահանջելու է ազատ արձակել բերման ենթարկվածներին’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան եթերում հայտնվել է ականջօղերով և շրթներկով’