Մոուրինյոն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն

170

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

60-ամյա պորտուգալացի մասնագետը պատրաստ է արդեն այս ամռանը փոխել ակումբը, եթե պաշտոնական առաջարկ ստանա ՊՍԺ-ից։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021թ․ հուլիսից։ Անցած մրցաշրջանում հռոմեական թիմը նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Այս մրցաշրջանում «Ռոման» դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ եւ կմրցի իսպանական «Սեւիլիայի» հետ։

Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՉգնահատված «ամենահայրենասերը»
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն դիտարկում է նաեւ Խաբի Ալոնսոյի թեկնածությունը