‘Մոուրինյոն վստահ է, որ Իտալիան շատ բան կարող է անել’

985

Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Բրազիլիայում մեկնարկող Աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականը շատ բան կարող է անել:

 

«Իտալիան գրեթե ամեն ինչ  կարող է: Նրանց խումբը բավական բարդ է: Այստեղ հավաքվել են այնպիսի հավաքականներ, որոնք հավակնում են հաղթողի կոչմանը: Բայց Իտալիան մնում է Իտալիա: Չեզարե Պրանդելիի թիմում հիանալի ֆուտբոլիստներ են: Նրանք շատ տաղանդավոր են, իսկ դա հաջողության ամենակարևոր գրավականն է: Բացի դրանից, եթե նրանք դուրս գան խմբից, ապա փլեյ-оֆֆ փուլում խաղերի շատ հաջող оրացույց կունենան»-նշել է Մոուրինյան:

 

Հիշեցնենք, որ խմբային փուլում իտալացիների հակառակորդները կլինեն Անգլիայի, Ուրուգվայի և Կոստա Ռիկայի հավաքականները

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիայում հույսները դրել են Ռոնալդոյի լավ մարզավիճակի վրա’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպում դեսպանների հետ՝ դեսպանի աճուրդի հանած օբյեկտում. «Ժողովուրդ» ‘