‘Մոուրինյոն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը’

1140

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, տեղեկացնում է The Sun-ը:

Հաղորդվում է, որ պորտուգալացին կապ է հաստատել «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ, սակայն Մոուրինյոյի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կախված է միայն ներկա գլխավոր մարզիչ Լուի վան Գալի արդյունքներից:

Ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Ֆուտբոլիստներին պետք է ձեռք բերել խելամիտ գներով»’
Հաջորդ հոդվածը‘Սըր Ալեքս Ֆերգյուսոնը վերադառնո՞ւմ է’