Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Բարսելոնայի» խաղացողին

338

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր ղեկավարած թիմում է ցանկանում տեսնել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 27-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը մտադիր է այս ամռանը վաճառել Կլեման Լանգլեին, որին գնել է 2018-ին իսպանական «Սեւիլիայից» 35 միլիոն եվրոյով։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՌուսաստանը հարված է հասցրել Կիևին. կա մեկ զոհ
Հաջորդ հոդվածըՋոնսոնը G7-ի առաջնոդներին կոչ է անելու ապահովել ուկրաինական մթերքների արտահանումը