‘Մոուրինյուն ընթրել է ֆուտբոլիստների հետ և թույլ տվել գիշերային ակումբ գնալ ‘

945

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քաղաքի ռեստորաններից մեկում ընթրիք է կազմակերպել թիմի համար, հաղորդում է «Mirror»-ը։

Նշվում է, որ երեկոյի ավարտին պորտուգալացի մասնագետը թույլ է տվել ֆուտբոլիստներին գիշերային ակումբ ուղևորվել։ Խաղացողների հիմնական մասը տուն է գնացել, ակումբ գնալու հնարավորությունից օգտվել են Ռամիրեսը, Քենեդին ու Դիեգո Կոստան, ովքեր այնտեղից հեռացել են վաղ առավոտյան։ Սակայն բոլոր ֆուտբոլիստներն առանց ուշացման ներկա են եղել թիմի առավոտյան մարզմանը, որն անցել է սովորական ռեժիմով։

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» պատրաստ է դիմել CAS’
Հաջորդ հոդվածը‘Դե լա Ռեդ. Ապշում ես այն ամենից, ինչ կատարվում է «Ռեալում»’