‘Մոուրինյուն Իբրահիմովիչի հետ քննարկել է նրա տեղափոխության հարցը’

964

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկանում ենք «Le 10 Sport»-ից։

Աղբյուրի վկայությամբ, «մանկունիացիների» հավանական ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դիմել է շվեդ ֆուտբոլիստին՝ նրա հետ քննարկելով համագործակցության հնարավորությունը։ Փորձառու հարձակվողը հակված է Անգլիա տեղափոխվելուն, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը կփորձի նրան համոզել երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 23 խաղի, խփել նույնքան գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘LPF նախագահ. «Մենք պաշտպանում ենք Պրիմերայի բոլոր խաղացողներին»’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Արզումանյանը որոշել է հեռանալ հավաքականից’