‘Մոուրինյուն իմացել է՝ որ դեպքում կգլխավորի «Ման. Յունայթեդը»’

1490

«Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիուի գործակալ Ժորժե Մենդեշն այս շաբաթվա սկզբին «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ զրուցել է մանկունիացիների գլխավոր մարզչի հետ կատարված իրավիճակի մասին, վստահեցնում է «Manchester Evening News»-ը։

Հաղորդվում է, որ Մոուրինյուն բավարարված է վերջին նորություններով. պորտուգալացու համար երաշխավորած չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը, բայց դրանով հանդերձ նա պահպանում է վստահությունը, որ կստանա այդ աշխատանքը, եթե «Կարմիր սատանաները» Լուի վան Գալի ղեկավարությամբ ԱՊԼ լավագույն քառյակում տեղ չգտնեն։

Մենդեշին ասվել է, որ վան Գալի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրում կա կետ, որի համաձայն, ակումբը կարող է հեռացնել հոլանդացի մասնագետին՝ լիարժեք չփոխհատուցելով նրան գումարը, եթե նա ավարտի մրցաշրջանը՝ չվաստակելով Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք։ Մրցաշրջանի ավարտին 7 խաղ է մնացել, ակումբը մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում է՝ 4-րդ հորիզոնականն զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին» զիջելով մեկ միավորով։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» դեմ է, որ Նեյմարը մասնակցի Ամերիկայի գավաթին’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու. «Գվարդիոլան արդեն նոր ակումբ ունի, ես՝ ոչ»’