‘Մոուրինյուն կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ֆուտբոլիստների ցանկը’

1319

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վստահ է, որ դառնալու է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը, չնայած շշուկներին, թե «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստվում է շարունակել համագործակցությունը Լուի վան Գալի հետ: Այս մասին հաղորդում է «ESPN FC»-ը՝ հղում կատարելով պորտուգալացի մասնագետին մոտ կանգնած իր աղբյուրներին։

Մոուրինյուն արդեն ամռան համար տրանսֆերային պլաններ է կազմում։ Պորտուգալացին ցանկանում է իր նոր թիմում տեսնել առնվազն հինգ նոր ֆուտբոլիստների։ Նրանցից չորսի անուններն են տրվում՝ Հարի Քեյն («Տոտենհեմ») Ջոն Սթոունս («Էվերթոն»), ինչպես նաև Զլատան Իբրահիմովիչ («ՊՍԺ») և Ռենատու Սանշես («Բենֆիկա»)։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Միլանը» հեռացրել է Միխայլովիչին’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Հույս ունեմ, որ «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպումը երեկոն կդարձնի կախարդական»’