‘Մոուրինյուն հրաժարվել է հաջողություն մաղթել Գվարդիոլային’

1123

Արդեն տեղեկացրել ենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խոսեպ Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»:

Այս կապակցությամբ «BBC Sport»-ի լրագրող Ռիչարդ Կոնվեյը կապ է հաստատել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ և խնդրել է նրան մեկնաբանել Գվարդիոլայի տեղափոխությունն ու իսպանացուն հաջողություն մաղթել կարիերայի անգլիական փուլում: Պորտուգալացի մասնագետը հրաժարվել է թե՛ մեկնաբանություն տալ, թե՛ հաջողություն մաղթել:

Ժոզե Մոուրինյուի և Խոսեպ Գվարդիոլայի հարաբերությունները բավականին լարված են եղել հատկապես այն շրջանում, երբ մարզիչներն աշխատում էին «Ռեալում» ու «Բարսելոնայում»: Բացի այդ, բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մրցաշրջանի ավարտից հետո Մոուրինյուն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան 170 միլիոն եվրո կստանա տրանսֆերների համար’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Գվարդիոլայի համար խորհուրդներ չունեմ»’