Մոուրինյուն ու Սարին որակազրկվել են

402

Ժոզե Մոուրինյուն և Մաուրիցիո Սարն որակազրկվել են Ա Սերիայի մեկական խաղով: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը:
«Ռոմայի» գլխավոր մարզիչը կարմիր քարտ էր ստացել Ա Սերիայի 7-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում: Պորտուգալացի մասնագետը դժգոհել էր մրցավարի նշանակած 11-մետրանոցից:

«Լացիոյի» գլխավոր մարզիչը դեղին քարտ էր ստացել «Կրեմոնեզեի» դեմ խաղում (4-0): Սարիի համար այդ զգուշացումը 5-րդն էր այս մրցաշրջանում, ինչի պատճառով նա ստիպված կլինի մեկ խաղ բաց թողնել:

Նախորդ հոդվածըՌոնալդու. Ցանկանում եմ մասնակցել Եվրո-2024-ին
Հաջորդ հոդվածըJulius Baer Generation Cup․ Արոնյանը 12-րդն է խաղային երրորդ օրվանից հետո