‘Մոուրինյուն չի պատրաստվում երկարատև արձակուրդ վերցնել’

1289

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, ով այս շաբաթ հեռացվել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից, մտադիր չէ երկարաժամկետ արձակուրդ վերցնել։ Այդ մասին ասվում է 52-ամյա մասնագետի շահերը ներկայացնող գործակալության հայտարարության մեջ։ 

-Իր ապագայի համար Ժոզեն երբեմն որոշում է կայացրել հեռանալու այս կամ այն ակումբից, բայց «Չելսին» միակ ակումբն է, որը որոշել է, որ նա պետք է հեռանա։ Ժոզեն հույս ունի, որ իր ապագան նույնքան հաջողակ կլինի, որքան 2007-ին «Չելսիից» հեռանալուց հետո։ Նա երկարաժամկետ արձակուրդ չի վերցնելու։ Նա չի հոգնել, դրական է տրամադրված և առաջ է նայում։

Նա չի ցանկանում ներկա գտնվել կարևոր հանդիպումներին, քանի որ ցանկանում է խուսափել իր ապագայի վերաբերյալ զանազան խոսակցություններից։

Ժոզեն կշարունակի ապրել Լոնդոնում և մոտ ապագայում չի խոսի իր իրավիճակի մասին։ Նա խնդրում է, որ լրատվամիջոցները հարգեն իր որոշումը,-ասվում է հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը‘Անչելոտին հետաքրքրվել է «Ռեալ» վերադառնալու հնարավորությամբ’
Հաջորդ հոդվածը‘ Բեքհեմ. «Մոուրինյոն անհավանական մարզիչ է, Անգլիայում սիրում են նրան»’