‘Մոուրինյու․ «Միկին և Զլատանը փորձառու ու շփվող ֆուտբոլիստներ են»’

2588

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչն ակումբին հարմարվելու խնդիրներ չունեն։

-Միկին և Զլատանը հիանալի անգլերեն են խոսում և գիտեն այլ լեզուներ։ Մարզումների ժամանակ շփման խնդիրներ չեն առաջանում։ Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են և շփվող տղաներ։ Էրիկ Բային անգլերեն չի խոսում, սակայն գիտի ֆրանսերեն և իսպաներեն, իսկ մենք թիմում ունենք այդ լեզուներով հաղորդակցվող ֆուտբոլիստներ։

Բոլորը մտածում են, որ Զլատանը եսակենտրոն է և շատ բարձր ինքնագնահատական ունի, սակայն մարզումների ժամանակ նա համեստ է և ընկերասեր։ Այնպես որ՝ նորեկների ինտեգրումը լավ է ընթանում։ Տղաները մարզումների ժամանակ ուշադիր հետևում են Զլատանին, իսկ նա փորձում է շփվել մյուսների հետ,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը։

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն. «Ինձ ուրախացնում է մթնոլորտը մեր թիմում»’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեա․ «Մխիթարյանը, Բային և Իբրահիմովիչը շատ լավ են խաղում»’