‘Մոուրինյու.«Այնքան երկար կաշխատեմ որպես այս ակումբի գլխավոր մարզիչ, որքան կցանկանա Ռոման Աբրամովիչը» ‘

1080

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընդգծել է, որ մտադիր չէ ինքնակամ լքել ակումբը։

««Չելսիի» հետ իմ պայմանագիրն ուժի մեջ կլինի ևս երկու տարի։ Ես այլ ակումբներից առաջարկներ չեմ սպասում և չեմ պատրաստվում հող նախապատրաստել խոսակցությունների կամ այլ ակումբների կողմից հետաքրքրության համար։ Ցանկանում եմ մնալ «Չելսիում», չեմ ուզում գնալ։

Հիմա ինձ նոր պայմանագիր հարկավոր չէ։ Այս իրավիճակի շուրջ խոսելու առիթ ընդհանրապես չկա, չէ՞ որ ես ամենասկզբից էի ասել, որ այնքան երկար կաշխատեմ որպես այս ակումբի գլխավոր մարզիչ, որքան կցանկանա Ռոման Աբրամովիչը»,-ասել է Մոուրինյուն։

Նախորդ հոդվածը‘Լուկե. «Բնական է, որ Ռոնալդուն չի ցանկանում շփվել լրագրողների հետ»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Եթե նայենք վերջին 19-20 հանդիպումների արդյունքներին, ապա մենք Անգլիայի առաջնության լավագույն ակումբն ենք»’