‘Մոուրինյու. «Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին»’

1224

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրենք ակտիվ չեն լինելու:

-Ես չեմ կարող ակումբի ղեկավարությանը խնդրել նոր ֆուտբոլիստների գնել, չեմ կարող փոխել կազմը: Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին: Նաև չեմ պատրաստվում կազմը «մաքրել», ինչպես գրել էին մի քանի թերթեր:

Հունվարին ղեկավարությանը չեմ խնդրելու գումար ծախսել: Չեմ կասկածում, որ առաջնությունը կարող ենք ամփոփել լավագույն քառյալում,-Մոուրինյուի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո լոնդոնյան թիմն ունի 11 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘«Goal.com». «Ռեալ» — «Բարսելոնա» դիմակայության խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու vs Մեսսի. Ո՞ւմ են ավելի շատ որոնում «Google»-ում ‘