‘Մոուրինյու. «Իմ և մյուս մարզիչների միջև մեծ տարբերություն կա»’

770

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե հատկապես ինչն է իրեն յուրահատուկ դարձնում՝ համեմատած մյուս մասնագետների հետ։

«Նախևառաջ, ինձ հաճելի է համեմատվել մյուսների հետ։ Ես ընդամենը մի քանի մարզչի եմ տեսնում, ովքեր ինձ հետ համեմատության մեջ չեն տուժում։ Իմ և մնացածների միջև մեծ տարբերություն կա։ Ես հարգում եմ յուրաքանչյուրին, սակայն ո՞վ է Պրեմիեր լիգայում իր կարիերայի ընթացում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ես և Լուի վան Գալը։ Ո՞վ է երկու անգամ երկրի չեմպիոն դարձել։ Ես և Արսեն Վենգերը։

Ո՞վ է նվաճել Անգլիայի բոլոր տիտոսները՝ Սուպերգավաթը, Գավաթը, Լիգայի գավաթը Պրեմիեր լիգան։ Ո՞վ է Եվրոպայում յոթ անգամ չեմպիոն դարձել և երկու անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Կարլո Անչելոտին երկու անգամ, իսկ վան Գալն ու Գվարդիոլան՝ երկուական։

Կարծում եմ՝ մարդիկ չափազանց շատ են իմ մասին մտածում։ Նրանք չգիտեն՝ ինձ համար ինչ է երջանկությունը։ Ինձ յուրահատուկ է դարձնում այն, որ ես վեր եմ այդ ամենից։ Դուք մտածում եք՝ ես անհանգստանո՞ւմ եմ այն անհեթեթությունների համար, որ գրում են իմ մասին։ Դա այդպես չէ»,-Մոուրինյուի խոսքն է փոխանցում «Sky Sports»-ը։

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Չեմ կարող ասել` դի Մարիան կմնա՞, թե՞ կհեռանա»’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Արդյունքի հասնելու համար «Բորուսիան» պետք է քրտնաջան աշխատի»’