‘Մոուրինյու. «Ինձ համար ավելի լավ կլինի նոր ակումբում սկսել աշխատանքս նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ»’

1035

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ դեռ ոչ մի ակումբի հետ համաձայնություն ձեռք չի բերել:

-Եթե վաղն անհրաժեշտություն լինի, որ ես աշխատեմ նոր ակումբում, պատրաստ կլինեմ դրան, սակայն կարծում եմ՝ ավելի լավ է սպասել և չշտապել: Պետք է սպասել ճիշտ պահին: Ինձ համար ավելի լավ կլինի նոր ակումբում սկսել աշխատանքս նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Իմ վերաբերյալ տարբեր լուրեր եմ կարդում: Գրում են, որ պատրաստ եմ աշխատել Չինաստանում, հետո ինձ ուղարկում են Իտալիայի առաջնություն: Մեկ անգամ ինձ նկատեցին Միլանում, ու բոլորը սկսեցին գրել, որ կրկին աշխատելու եմ «Ինտերում»: Հիմա ես Սինգապուրում եմ, և, հավանաբար, որոշ լրատվամիջոցներ կհաղորդեն, թե պատրաստվում եմ այս երկրի ակումբներից մեկը գլխավորել:

Ամեն օր նոր լուրեր են հայտնվում, սակայն իրականությունն այլ է. ես դեռ աշխատանք չունեմ և գոհ եմ այդ փաստից,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ժոզե Մոուրինյուի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը»: 

Նախորդ հոդվածը‘ՉԼ. 1/8 եզրափակիչ. «Դինամո Կիեվ» – «Մանչեսթեր Սիթի»֙ 1-3 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բայեր» — «Բորուսիա Դ.». Ռոջեր Շմիդտը որակազրկվեց 5 խաղով’