‘Մոուրինյու. «Ինձ պետք է բարդ լիգայում հանդես եկող պատասխանատու ակումբ»’

1472

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, ով չի աշխատում անցյալ տարվա դեկտեմբերին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո, հայտարարել է, որ ամռանը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ:

-Կարող եմ երաշխավորել, որ ամռանը վերսկսելու եմ մարզչական աշխատանքս: Մի քանի լավ առաջարկ ունեմ: Այժմ շատ կարևոր է ճիշտ որոշում կայացնելը: Եվրոպական մրցաշրջանի ավարտից հետո բոլորը կիմանան, թե որտեղ կաշխատեմ ես: Կարող եմ հաստատ ասել, որ իմ հաջորդ աշխատավայրը չի լինելու «Էշտորիլը» կամ «Պասուշ դե Ֆերերյան», որոնք հիանալի մրցաշրջան են անցկացրել և չեն փոխի մարզիչներին:

Ցանկանում եմ աշխատել այնտեղ, որտեղ իսկապես ուզում եմ լինել: Ինձ պետք է բարդ լիգայում հանդես եկող պատասխանատու ակումբ, որն իր առջև դժվար նպատակներ կդնի,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «O Jogo»-ից:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ժոզե Մոուրինյուի ծառայություններով առաջնահերթ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Մեր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիեր լիգա. Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը ‘