Մոուրինյո․ Շատ հեշտ էինք գնդակ կորցնում եւ չէինք կարողանում հակագրոհել

375

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է անգլիական «Լեսթեր Սիթիի» հետ ոչ ոքի արդյունքը Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Անգլիայում «Ռոման» առաջինն էր գրավել մրցակցի դարպասը, սակայն պահել հաղթական հաշիվը չէր ստացվել՝ 1։1։

«Շատ հեշտ էինք գնդակ կորցնում եւ չէինք կարողանում հակագրոհել։ Մնում էինք կազմակերպված, հաջողվում էր պրեսինգի դիմել, բայց ընթացքում կորցրեցինք ինտենսիվությունը եւ սկսեցինք շատ խորքից խաղալ։

Վստահ եմ՝ «Ռոմայի» երկրպագուներն ուրախ են, որ դիմակայության հաղթողը հայտնի է դառնալու Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում։

Կիրակի ունենք հանդիպում «Բոլոնիայի» դեմ։ Մենք պետք է կենտրոնանանք Իտալիայի առաջնության վրա եւ ձգտենք 5-րդ տեղը զբաղեցնել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Ռոմա» — «Լեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը Հռոմում տեղի կունենա մայիսի 5-ին։

Նախորդ հոդվածը«Ռոման» բաց թողեց հաղթանակը «Լեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ «Լիվերպուլը» նոր պայմանագիր է կնքել Կլոպի հետ