Մոուրինյո. Ազնիվ պայքար եմ ակնկալում «Բուդյո-Գլիմտի» հետ խաղում

376

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի հարձակվող Ժոզե Մոուրինյոն խոսել է իր սպասելիքների մասին նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հետ պատասխան հանդիպումից: Թիմերը մրցում են Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչում: Նորվեգիայում հռոմեական թիմը պարտվել է 1:2 հաշվով:

«Ազնիվ պայքար եմ ակնկալում «Բուդյո-Գլիմտի» հետ խաղում: Պետք է հաղթի ուժեղագույնը: Մենք ենք ուժեղագույնն այս դիմակայությունում:

ՈւԵՖԱ-ի որոշումը չեմ մեկնաբանում, «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչին չեմ մեկնաբանում: Մեր կողմից միշտ եղել է ազնիվ խաղ: Երբ մենք պարտվեցինք 1:6 հաշվով, պատվով արձագանքեցինք այդ խայտառակությանը:

Իսկ անցած հինգշաբթի տեղի ունեցածը դուրս էր այդ տրամաբանությունից: Եղավ տհաճ միջադեպ: Հիմա մենք ցանկանում ենք պարզապես խաղալ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ առաջին խաղի ավարտից հետո «Ռոմայի» դարպասապահների մարզիչ Նունու Սանտուշը եւ նորվեգական «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կիետիլ Կնուտսենը վիճել էին եւ հրել իրար: ՈւԵՖԱ-ն երկու մասնագետներին էլ ժամանակավորապես հեռացրել է պաշտոնական հանդիպումներից:

«Ռոմա» — «Բուդյո-Գլիմտ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Նախորդ հոդվածըՉավի. Ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում և աշխատում ենք այդ ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյան․ Ցանկանում եմ Ռոմայի հետ նվաճել Կոնֆերենցիաների Լիգայի գավաթը