‘Մոուրինյո. «Այժմ ես վերահսկում եմ ինձ, իսկ մեկ շաբաթ առաջ` չէի կարողանում» ‘

876

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է մտածել, որ իր թիմի նկատմամբ բացասական վերաբերմունք կա: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Մոուրինյոյին մեղադրանք էր ներկայացրել նրա` ««Չելսիի» դեմ խմբավորում է կազմավորվել» հայտարարության համար:

«Այժմ ես վերահսկում եմ ինձ, իսկ մեկ շաբաթ առաջ` չէի կարողանում: Ես կարող էի ավելի լուրջ խնդիրներ ունենալ, սակայն լավ որոշում ընդունեցին: Այժմ կարող եմ ժպտալ և վերահսկել արտահայտություններս: Ես հետաքրքրված չեմ որոշումը բողոքարկելով: Կշարունակեմ իմ աշխատանքը կատարել և կմոռանամ տեղի ունեցածը: Կարծում եմ` որևէ հնարավորություն չունեմ ամսվա լավագույն մարզչի կոչման արժանանալու համար:

Մենք մրցավարների դեմ չենք: Հասկանում ենք` նրանց աշխատանքը հեշտ չէ: Ես ընդունում եմ իմ սխալները: Երբ Անգլիայի գավաթի խաղարկության «Ուոտֆորդի» հետ խաղից հետո զրուցեցի Կևին Ֆրենդի հետ, հասկացա` ինքս եմ սխալվել և ներողություն խնդրեցի:

Պարզապես որոշումները մեր դեմ են կայացվում, և դա ազդում է արդյունքների վրա, բայց մենք հեռու ենք մարդկանց ազնվությունը կասկածի ենթարկելուց: Լավ օրինակ կբերեմ: Կա՞ր 11 մետրանոց հարված «Սթոքի Սթիի» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում, նկատում եմ Սմոլինգի ձեռքով խաղալու դրվագը: Բոլորը կարծում են` պետք է նշանակվեր 11 մետանոց, իսկ դուք այս միջադեպի վերաբերյալ աղմուկ նկատեցի՞ք: Ես չեմ նկատել: Ի՞նչ եք կարծում` լրատվամիջոցների և անգլիացիների կողմից ի՞նչ արձագանք կլիներ, եթե տուգանային չնշանակեին «Չելսիի» դարպասին: Արձագանքը մի քանի անգամ վատ կլիներ: Այնպես որ, զգալի է` մրցավարներին ավելի շատ ազատություն է պետք, որպեսզի նրանք կարողանան ճիշտ աշխատել:

«Չելսիի» և իմ նկատմամբ միշտ վերաբերմունքն այլ է: Կարծու՞մ եք` ինձ կթողնեին մարզադաշտ գնալ, եթե ես հրեի այլ մարզչի: Չէին թողնի: Իմ և «Չելսիի» նկատմամբ վերաբերմունքն այլ է»,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերված են Goal.com-ից:

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է ընկերական խաղում’
Հաջորդ հոդվածը‘Ռեկորդային առաջարկ՝ Դավիթ Դե Խեայի տրանսֆերի դիմաց’