‘Մոուրինյո. «Անհատը կարող է փոխել ամեն ինչ վճռել խաղի ելքը»’

1336

Լոնդոնի «Չելսի»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կատալոնական ակումբը մեկ առավելություն ունի մյուսների նկատմամբ` Լիոնել Մեսսին:

«Անձի դերը շատ կարևոր է ֆուտբոլում: Մեսսին, օրինակ, Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել երեք տարբեր մարզիչների հետ: Մեսսիի հետ ավելի հեշտ է ՉԼ գավաթակիր դառնալ, քան ցանկացած թիմի հետ` առանց նրա:

Իհարկե, ես վստահ եմ, որ թիմը կարևոր է անհատից: Բայց այնուամենայնիվ ակնհայտ է, որ անհատը կարող է փոխել ամեն ինչ վճռել խաղի ելքը»,- Marca-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլային չեն թողնի գնել «Բավարիայի» խաղացողներին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ապամոնտաժում են «ամբողջատիրական վարչակարգը»’