‘Մոուրինյո. Բոլորը չէ, որ սիրում էին Քրիստոսին’

947

Մադրիդի “Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր հեղինակության, ինչպես նաեւ թիմի նպատակների մասին:

“Ես կարող եմ ինձ փորձառու մարզիչ համարել, վերջին տարիներին ես ավելի հասուն եմ դարձել: Ես միայն ինձ եմ փորձում ինչ-որ բան ապացուցել:

Ինչ վերաբերում է հեղինակությանը, ապա նույնիսկ Քրիստոսին չէին բոլորը սիրում: Ինձ սիրում են ավելի քիչ թվով մարդիկ:

Չեմպիոնների լիգան “Ռեալի” համար չի համարվում գերնպատակ: Իմ անձնական ձգտումները արդեն բավարարվել են “Պորտուի” եւ “Ինտերի” հետ տարած հաղթանակներով”,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում A Bola-ն:  

Նախորդ հոդվածը‘Ալ-Քաիդայի առաջնորդը կոչ է անում շարունակել հակաամերիկյան ցույցերը ‘
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում հայ եւ թուրք երաժիշտները կկատարեն Կոմիտաս եւ Արամ Խաչատրյան ‘