‘Մոուրինյո. Բոլորս էլ մարդ ենք’

921

«Ռեալի» մասշտաբներով իմ աշխատանքը շատ քիչ է: Իմ օրոք թիմը միայն մեկական անգամ հաղթել է Պրիմերայում եւ Իսպանիայի Գավաթում: «Ռեալը» մեծ ակումբ է, որտեղ այդ թիմի մարզաշապիկով յուրաքանչյուր խաղացող պետք է դաշտում իրեն զոհաբերի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ գնահատելով իր աշխատանքը մադրիդյան ակումբում:

«Ինչ վերաբերում է մրցաշրջանի անհաջող մեկնարկին, ապա բոլորս էլ մարդ ենք: Մեր ֆուտբոլիստները հանդես էին եկել Եվրո-2012-ում, քիչ էին հանգստացել, չէին հասցրել պատշաճ կերպով նախապատրաստվել մրցաշրջանին… Սակայն ես պետք է հաղթահարեմ նաեւ այդ հանգամանքները:

Այժմ ես լավատեսորեն եմ տրամադրված: Մենք մտադիր չենք հանձնվել եւ մեր նպատակների համար պայքարելու ենք մինչեւ վերջ: Տեսնենք, թե ինչ վիճակում իրենց հավաքականներից կվերադառնան տղաները»,- Մուրինյոյի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունը Վրաստանին 670 միլիոն եվրո օգնություն կտրամադրի ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ միգրացիոն ծառայություն. Մենք չենք պատրաստվում փակել երեւանյան գրասենյակը ‘