‘Մոուրինյո. «Եթե մենք այդքան վճարեինք Լյուկ Շոուի համար, մեր թիմը ուղղակի կքանդվեր»’

1029

Պորտուգալացի մասնագետը գտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար վճարված  30 մլն ֆունտը  և դրան ավելացրած նաև աշխատավարձը, չափից դուրս շատ է:

«Եթե մենք այդքան վճարեինք Լյուկ Շոուի համար, մեր թիմը ուղղակի կքանդվեր: Մենք կսպանեինք մեր կայունությունը, ֆինանսական վիճակը և հանդերձարանի մթնոլորտը: Եթե դու վճարում ես այդքան գումար  19-ամյա տղայի համար,  տաղանդավոր, աներևակայելի ունակություններով  տղայի համար, հաջորդ оրն արդեն ֆուտբոլիստները հերթով կթակեն դուռդ: Նրանք կհարցնեն՝ ինչու այն դեպքում, երբ իրենք  200 հանդիպում են անցկացրել, նվաճել են մի քանի տիտղոսներ, ավելի քիչ գումար ենք ստանում: Դա ուղղակի կսպանի թիմը: Ես չեմ քննադատում մեկ այլ ակումբին ու նրա վարած ֆինանսական քաղաքականությունը: Նրանք կարող են վճարել այնքան, որքան ցանկանում են: Այդ մասին ոչինչ չի կարելի ասել: Ես ուղղակի ուզում եմ նշել, այդ տրանսֆերը  մեզ համար չէր:  

Լյուկ Շոուն

Մենք նախընտրեցինք ձեռք բերել Լուիս Ֆելիպեին մի փոքր ավելի էժան գնով: Իսկ չէ, որ նա խաղացել է Բրազիլիայի հավաքականում, տիտղոսներ է նվաճել Իսպանիայում, հաղթել է եվրոգավաթներում, խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Այդ ամենով հանդերձ, բրազիլացին ավելի էժան է, քան 19-ամյա անգլիացի տղան», — լրատվամիջոցներին ասել է Ժոզե Մաուրինյոն:

Լուիս Ֆելիպեն

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. ՊՆ-ն շարունակում է առողջական խնդիրներով երիտասարդների զորակոչը’
Հաջորդ հոդվածը‘Քեյլոր Նավաս. «Իմ նպատակը աշխարհի լավագույն դարպասապահը դառնալն է»’