‘Մոուրինյո. «Եթե «Սթեմֆորդ Բրիջ»-ը գոնե 25%-ով մեզ այնպես աջակցի, ինչպես «Էնֆիլդ»-ը «Լիվերպուլ»-ին՝ կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք»’

759

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կոչ է արել թիմի երկրպագուներին հունվարի 27-ին Անգլիայի գավաթի «Լիվերպուլ»-ի դեմ խաղում աջակցել իրենց այնպես, ինչպես հակառակորդի երկրպագուներն են աջակցում սիրելի ակումբին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել «Էնֆիլդ»-ում ավարտվել է 1-1 հաշվով:

«Սա երկու խաղից բաղկացած դիմակայություն էր, բայց հիմա այն դարձել է մեկ խաղից բաղկացած, ընդ որում տնային, ինչը կարևոր է: Մենք այն այդպիսինն ենք դարձրել «Լիվերպուլ»-ի դեմ արտագնա շատ բարդ խաղից հետո: Եթե «Սթեմֆորդ Բրիջ»-ը գոնե 25%-ով մեզ այնպես աջակցի, ինչպես «Էնֆիլդ»-ը «Լիվերպուլ»-ին՝ կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք»,-ասել է Մոուրինյոն ակումբի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Նախախորհրդարանի անդամները մոմավառությանը մասնակցել են զենքով’
Հաջորդ հոդվածը‘ Oտմար Հիցվելդ.«Վստահ եմ, որ «Բորուսիա»-ն պահպանելու է գրանցումը Բունդեսլիգայում»’