‘ Մոուրինյո. «Իհարկե, բոլորս ցանկանում ենք առաջին հերթին լավ ֆուտբոլ տեսնել, բայց անհրաժեշտ է հաղթել մրցաշարերում»’

842

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ պատմության մեջ հետք թողնելու համար պետք է անպայման տիտղոսներ նվաճել: Ըստ պորտուգալացի մասնագետի` անգամ ամենագեղեցիկ խաղը թիմից հիշողություններ չի թողնի, եթե չլինեն տիտղոսներ:

«Առանց տիտղոսների պատմություն չի կարող լինել: Եթե ֆանտաստիկ խաղանք, բայց տիտղոս չնվաճենք, մեզ չեն հիշի: Իհարկե, բոլորս ցանկանում ենք առաջին հերթին լավ ֆուտբոլ տեսնել, բայց անհրաժեշտ է հաղթել մրցաշարերում: Մենք երիտասարդ թիմ ունենք, որ դեռ զարգանալու տեղ ունի: Ամեն ինչ կանենք պատմության մեջ հետք թողնելու և այս մրցաշրջանում ինչ-որ տիտղոս նվաճելու համար»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Մատս Հյումելս. «Պետք է մրցաշարային աղյուսակում բարձրանանք, ու ցանկանալի է` որքան հնարավոր է արագ»’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեայի ֆանտաստիկ սեյվն ու Ֆելաինիիի գեղեցիկ գոլը(տեսանյութ)’