‘Մոուրինյո. Խմբում 2-րդ տեղ գրավելը լավ նշան է’

935

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը (1:1):

«Իմ տղաները լավ հանդիպում անցկացրին: Ոչ-ոքին մեզ փլեյ-օֆի ուղեգիր ապահովեց: Շատ կարեւոր է, որ մենք մեր նվազագույն խնդիրը լուծեցինք վերջին տուրից առաջ:

Կարծում եմ, որ մենք այսօր պետք է հաղթեինք: Մենք երկրորդ գոլը խփելու բազմաթիվ պահեր ունեցանք: Եթե դա առաջին խաղակեսում անեինք, ապա ինտրիգը կավարտվեր: Սակայն փոխարենը մրցակիցը 11 մետրանոց վաստակեց, մենք էլ մնացինք 10 հոգով: Նման իրավիճակում պետք էր ոչ-ոքիի համար խաղալ:

Նախորդ երկու անգամ, երբ իմ թիմերը ՉԼ-ում խմբում գրավեցին երկրորդ տեղը, ես ի վերջո հաղթել եմ Չեմպիոնների լիգայում: «Պորտուի» հետ ես «Ռեալից» հետո գրավեցի երկրորդ տեղը, իսկ «Ինտերի» հետ` «Բարսելոնայից հետո: Երկու դեպքում էլ մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը: Մնացած դեպքերում, երբ իմ թիմը խմբում առաջին տեղն է գրավել, մենք ՉԼ-ում հաղթանակի չենք հասել: Այնպես որ, իմ դեպքում խմբում 2-րդ տեղը ոչինչ չի նշանակում: Նրանք, ովքեր խմբերում առաջին տեղն են գրավել, 1/8 եզրափակիչում ավելի հեշտ մրցակիցներ են ակնկալում: Բայց չեմ կարծում, որ նրանք կուրախանան, եթե նրանց բաժին ընկնի «Ռեալը»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Patriot հրթիռային համալիրները Թուրքիա կհասնեն 15 օրվա ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘5 պատանդ վերցրած ճապոնացին պահանջում է վարչապետի հրաժարականը’