‘Մոուրինյո. Կարծում եմ` աշխարհի առաջնությունում կհաղթի Բրազիլիայի հավաքականը’

955

Լոնդոնի  «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ աշխարհի առաջնությունում կհաղթի Բրազիլիայի հավաքականը: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ Լուիս Ֆելիպե Սկոլարիի սաները առանձնանում են համապատասխան  տրամադրվածությամբ:
«Ես մտածում եմ, որ աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը  կնվաճի Բրազիլիայի հավաքականը: Այս ընտրանու ֆուտբոլիստներն իրենց ամբողջությամբ ներդնում են խաղի մեջ եւ անում  ամեն ինչ, որպեսզի ուրախացնեն իրենց երկրպագուներին: Բրազիլացիները խաղում են սրտով: Այս թիմն առաջին հերթին աչքի է ընկնում ոչ թե բարձրակարգ խաղով, այլ մարտական ոգով: Նրանց կազմում աստղեր կան, բայց թիմը չի оգտագործում նրանց խաղային որակները: Ամեն դեպքում նրանք գիտեն, թե ինչ են անում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերել է Marca-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Հնարավոր զիջումների մասին «բազմիցս խոսել են նախագահն ու ԱԳ նախարարը» ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում խաղաղ կարգավորմանը’